Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառավարության ծրագրում կան լավ գաղափարներ, բայց իրագործելիության ֆինանսական հիմնավորվածության բաղադրիչը բացակայում է»

Հունիս 24,2017 15:24

«Ի տարբերություն նախորդ բոլոր ծրագրերի այս ծրագիրը մշակել է որոշակի ռազմավարական օրակարգի շրջանակներում, խոսքը վեցերորդ գումարման ԱԺ-ի բացման նիստին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի մասին է…Սա վարչապետի նախորդ ծրագրի էվոլյուցիան է, շարունակությունը: Ես այս ծրագիրը համարում եմ կայունացման քաղաքականությունից զարգացման քաղաքականություն տանող: Ծրագիրը հավակնոտ, ամբիցիոզ է և կարծում եմ, որ ցանկացած ծրագիր պետք է լինի այդպիսին, հակառակ դեպքում ավելի շատ կքննադատվի: Կառավարության ծրագիրը բիզնես ծրագիր չէ, այլ քաղաքականության փաստաթուղթ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կառավարության նոր ծրագրի մասին նման կարծիք հայտնեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:

Նա առանձնացրեց կառավարության ծրագրով նախատեսված ՀՆԱ-ի 5 տոկոսանոց աճը համարեց իրատեսական եւ ծրագրի թիրախներից առանձնացրեց ոչ միայն ՀՆԱ-ի հինգ տոկոս աճը, այլեւ  նվազագույն աշխատավարձի բարձրացումը, աղքատության մակարդակի իջեցում՝ 12 կետով:

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն էլ նկատեց, որ  հաշվարկները ցույց են տալիս, որ 2022 թվականին կունենանք 14 միլիարդ դոլարանոց ՀՆԱ, իսկ եթե արտահանման աճը կազմի 40-45 տոկոս, ապա 2022-ին 6,3 միլիարդ դոլար արտահանում ենք ունենալու. «Զուտ ներդրումները 2017 թվականին բացասական է և նախորդ տարվա համեմատ 9 միլիարդ դրամից ավել կրճատվել է, ինչը փաստում է այն մասին, որ գրեթե ներդրում չի արվել, որը նոր արդյունք է տալու»:

Պարոն Խաչատրյանի խոսքով՝ կառավարության ծրագրում բացակայում է սցենարային մոտեցումների տարբերակը. «Ծրագրում կան լավ մտքերշ գաղափարներ, սակայն իրագործելիության ֆինանսական հիմնավորվածության բաղադրիչը բացակայում է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930