Լրահոս
Օրվա լրահոսը

Խիստ վերահսկողության տակ պահել ամառային զորակոչի ամբողջ գործընթացը. Վիգեն Սարգսյան

Հունիս 24,2017 17:38

Հունիսի 24-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստ, որի ընթացքում ամփոփվել են ձմեռային զորակոչի արդյունքները և քննարկվել 2017թ. ամառային զորակոչի պատշաճ  կազմակերպման ու անցկացման հարցերը: Նիստին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, մարզպետներ, հանրապետության տարածքային զինվորական կոմիսարներ, բուժհանձնաժողովների անդամներ, ինչպես նաև զորակոչի անցկացմանն օժանդակող այլ կառույցների ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում հիմնական զեկույցով հանդես է եկել ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը: Խոսելով ձմեռային զորակոչի արդյունքների մասին՝ զինվորական կոմիսարը ներկայացրել է դրական միտումներն ու արձանագրված բացթողումները: Անդրադարձ է կատարվել զորակոչվածների թվաքանակին, ծառայությանը ոչ պիտանի ճանաչվածների, երիտասարդների կցագրման ու հաշվառման վիճակագրական տվյալներին, զինկոմիսարիատների և բուժհանձնաժողովների կատարած աշխատանքներին:

Ամփոփելով նիստի աշխատանքները՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կարևորել է զորակոչի ընթացքում արդարության ու թափանցիկության մթնոլորտի ապահովումն ու կոռուպիոն երևույթների բացառումը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ պետք է լինել չափազանց հետևողական, խիստ վերահսկողության տակ պահել ամառային զորակոչի ամբողջ գործընթացը, հատկապես բժշկական հանձնաժողովների աշխատանքը՝ անառողջ երիտասարդների զորակոչը բացառելու, միևնույն ժամանակ՝ կեղծ հիվանդությունների և քրեորեն պատժելի այլ արարքների միջոցով զորակոչից խուսափողներին հայտնաբերելու, մեղավորների նկատմամբ համապատասխան պատժամիջոցներ կիրառելու նպատակով:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930