Լրահոս
Օրվա լրահոսը

Մեքենան ընկել է ձորը. կան տուժածներ

Հունիս 25,2017 10:08

Հունիսի 24-ին, ժամը 12:41-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Երևան-Գառնի ավտոճանապարհին՝ Գառնի գյուղի սկզբնամասում «ՎԱԶ 21012» մակնիշի 35 AR 246 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը (մոտ 5մ):

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տուժածներ՝ Ե. Ա.-ին (2001 թ.), Է. Ե.-ին, Ն. (1997 թ.) և Է. Գ.-երին (1999 թ.) տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից և շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել Երևան քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, որտեղ բժիշկները Ե. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մնացածին դուրս են գրել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930