Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆուտբոլ՝ այրվող գնդակով

Հունիս 25,2017 10:39

Այս խաղը շատ տարածված է Ինդոնեզիայում եւ պատկառելի թվով հանդիսատես է հավաքում: Այրվող գնդակով խաղալ սիրում են հատկապես դպրոցականներն ու երիտասարդները:

Որպես գնդակ ծառայում է քսայուղով ներծծված  սովորական կոկոսը: «Գնդակն» այրում են ու սկսում սովորական ֆուտբոլ խաղալ: Հանդիպումը տեւում է մեկ ժամ, այնքան, մինչեւ գնդակը լրիվ այրվում է:

Խաղերը սովորաբար մեկնարկում են երեկոյան: Մթության մեջ «այրվող ֆուտբոլն» ավելի դիտարժան է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ mirfactov-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930