Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է անպայման ազդել իշխանությունների վրա». Սեյրան Օհանյան (Տեսանյութ)

Հունիս 25,2017 13:00

«Ժառանգություն» կուսակցության այսօրվա համագումարում ՕՐՕ դաշինքի առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձավ նաեւ նորընտիր խորհրդարանի գործունեությանը եւ կառավարության ծրագրին:

«Զարմանալի է, որ ֆինանսատնտեսական հանձնաժողովի շուրթերով ասում են, թե առաջիկա տարիներին պայմաններ պետք է ստեղծեն՝ հետագա զարգացման համար: Իսկ վերջին տասը տարում ի՞նչ ենք արել: 2015թ. «Շանթ» զորավարժության արտակարգ դրության համաձայն պետք է գործեին մեր իշխանությունները՝ ռեսուրսների վերաբաշխման սկզբունքով»,-կառավարության ծրագրի շուրջ այսպիսի կարծիք հայտնեց նա:

Սեյրան Օհանյանը շարունակեց. «Առաջարկում եմ, որպեսզի հետընտրական հատվածում քաղաքական եւ հասարակական ուժերի համախմբում լինի, միայն այդպես կարող ենք ԱԺ-ից դուրս ժողովրդի ձայնը հասու դարձնել: Պետք է անպայման ազդել իշխանությունների վրա. վերջին տարիներին պետական կառավարման համակարգում գրեթե բացակայել է ռազմավարական պլանավորումը, գաղափարական աշխատանքը, հաշվետվողականությունը: Կոչ եմ անում հետագայում այնպես աշխատել, որ իշխանավորներին հաշվետվողականության կանչենք: Միայն դա պատասխանատվության կկանչի այն ուժերին, որոնք այսօր գործադիր եւ օրենսդիր իշխանության մեջ են»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930