Լրահոս
Օրվա լրահոսը

«Սամվել Բաբայանը հերթական քաղբանտարկյալն է. կենդանի հերոսներ այս իշխանությանը պետք չեն». Արմեն Մարտիրոսյան (Տեսանյութ)

Հունիս 25,2017 13:21

«Սահմանադրական փոփոխությունները կատարվեցին մեկ նպատակով՝ հավերժացնելու Սերժ Սարգսյանի իշխանությունը եւ երկիրը տանելու կուսակցապետության»,-«Ժառանգություն» կուսակցության այսօրվա համագումարում հայտարարեց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ հասարակության 90 տոկոսը դեմ էր սահմանադրական փոփոխություններին:

Անդրադառնալով ՊՊԾ գնդի գրավմանը՝ նա նկատեց. «Այն քաղաքական պահանջները, որոնց մասին բարձրաձայնում էին «Սասնա ծռերը», հասարակության առջեւ ծառացած խնդիրներին էին՝ իշխանափոխություն, ՀՀ ինքնիշխանություն, արդար ընտրական համակարգ, ազատագրված տարածքների պահպանում: Սրանք այն կետերն են, որոնք «Ժառանգությունն» ինքն է տարիներ շարունակ բարձրաձայնել»:

Արմեն Մարտիրոսյանը խոսեց նաեւ խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին. «Օսկանյանը եւ Օհանյանը միակ գործիչներն էին, որոնք համաձայնեցին մեր մոտեցմանը: Այդ պատճառով մենք նախընտրական դաշինք կազմեցինք: Այն եզակի քաղաքական միավոր էր, որը քաղաքական օրակարգ էր առաջարկում՝ ՀՀ ինքնիշխանության, քաղբանտարկյալների ազատություն: Ցավոք, տարիներ շարունակ հասարակությանը կեղծ ինֆորմացիա են տվել, թե ընդդիմություն չկա, դա ազդեց հասարակության վրա: Ապատեղեկատվական գրոհներ էին տեղի ունենում մեր դաշինքի հանդեպ»:

Արմեն Մարտիրոսյանի խոսքով. «Պատահական չէ, որ Սամվել Բաբայանը հերթական քաղբանտարկյալը դարձավ. անձ, որը բանակի հրամանատար էր ժամանակին: Հերոսներին ՀՀ-ում մահացած վիճակում են սիրում: Կենդանի հերոսներ այս իշխանություններին պետք չեն: Սեֆիլյանի, Բաբայանի, Խաչիկ Ավետիսյանի՝ ճաղերի ետեւում գտնվելը դրա մասին է խոսում»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930