Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր մանրամասներ` Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի մասին

Հունիս 25,2017 14:43

Հունիսի 25-ին, ժամը 11:08-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից նախնական տեղեկություն է ստացվել, որ Թբիլիսի-Գարդաբանի ավտոճանապարհի 35-րդ կմ-ին Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող «Scania» մակնիշի 97 DT 777am պետհամարանիշով ավտոբուսը (վարորդ՝ Արա Հովհաննիսյան) բախվել է «Nissan Tiida» մակնիշի IL100KA պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ՝ Էթերի Գավաշելիշվիլի):

Ժամը 13:04-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից նախնական տեղեկություն է ստացվել, որ ՃՏՊ-ն տեղի է ունեցել Մառնեուլ-Թբիլիսի ավտոճանապարհին՝ Տսալասկուրի գյուղի մոտակայքում, և ավտոբուսի ուղևորներից կան տուժածներ՝ Մարգարիտա Մարտիրոսյան (60 տ), Բարբարա Պետրոսյան (60 տ) և Մարգարիտա Կիրիևա (78 տ): Մարգարիտա Մարտիրոսյանն ու Բարբարա Պետրոսյանը տեղափոխվել են Մառնեուլ քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել: Մարգարիտա Կիրիևան տեղափոխվել է Մառնեուլ քաղաքի «Ավերսի» հիվանդանոց:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930