Լրահոս
Օրվա լրահոսը

Աչքի մեջ ընկած ճանճի պատճառով իրանցի հեծանվորդը Կիրանցում վնասվածքներ է ստացել

Հունիս 25,2017 18:18

Հունիսի 25-ին, ժամը 10-ի սահմաններում Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանցի գյուղի տարածքում, միջպետական ավտոճանապարհին Իրանից մոտ 40-42 տարեկան հեծանվորդը արագության տակ ընկնելով՝ վնասվածքներ է ստացել: Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը հայտնեց, որ ոլորանի մոտ հեծանվորդի աչքի մեջ ճանճ է ընկել, վերջինս ցանկացել է մի ձեռքով ճանճը աչքից հանել, մյուս ձեռքով սեղմել է հեծանվի արգելակը: Վթարի հետեւանքով իրանցու ձեռքի ճկույթը եւ գլուխը՝ մի քանի տեղ, վնասվել են:

Կ. Շահինյանը վիրավորին իր ավտոմեքենայով հասցրել է Իջեւանի բժշկական կենտրոն, ուր իրանցուն բուժօգնություն են ցուցաբերել, գլխին 3 կար դրել: Ոստիկանության Իջեւանի բաժնում դեպքի կապակցությամբ արձանագրություն է կազմվել: Իրանցից  զբոսաշրջիկների խումբը բաղկացած է եղել 4 հեծանվորդից:

Կիրանցի գյուղապետն ասաց, որ հայերիս պարտքն է օգնություն ցուցաբերել արտասահմանցի հյուրերին, բարեկամ երկրների քաղաքացիներին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930