Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաշես Ներսիսյան. «Սոնա Պողոսյանը եւ Արփինե Դալալյանն արդարացրին սպասելիքներս»

Հունիս 25,2017 23:39

Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականներն այս գիշեր վերադարձել են Երեւան: Նրանք մասնակցում էին աշխարհի երիտասարդական առաջնությանը:

Կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը  միանգամայն բավարարված է մեր երկու ներկայացուցիչների՝ Սոնա Պողոսյանի եւ Արփինե Դալալյանի մասնակցությամբ: «Բարձրացրած կիլոգրամների առումով, ինչ սպասում էի, եղավ: Սոնան վնասված եւ որոշակի ցավերով էր մտել պայքարի մեջ: Բայց կարողացավ մեդալ նվաճել, որն, ի դեպ, նրա համար առաջինն էր աշխարհի առաջնություններում», – ասաց մարզիչը:

Խոսելով գերծանր քաշային Արփինե Դալալյանի մասին՝ մասնագետը փաստում է, որ 18-ամյա մարզուհին սկսել է մրցահարթակում հասունանալ: «Տոկիոյում Արփինեն կայուն հանդես եկավ, անձնական արդյունքը բարելավեց 14 կգ-ով՝ զբաղեցնելով չորրորդ տեղն աշխարհում: Նա դեռ երկու տարի ունի այս տարիքային խմբում հանդես գալու եւ մրցահարթակում իր խոսքն ասելու համար», – ասաց  Արտաշես Ներսիսյանը:

Սոնա Պողոսյանն ու Արփինե Դալալյանը հիմա սկսելու են նախապատրաստվել հոկտեմբերին կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնությանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930