Լրահոս
Օրվա լրահոսը

Կրակոցներ Գյումրու կենտրոնում․ կա վիրավոր, որի կյանքի համար պայքարում են բժիշկները

Հունիս 26,2017 00:42

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Գյումրու կենտրոնական Սայաթ-Նովա փողոցում՝ «Պոնչիկ-Մոնչիկ» սրճարանի դիմաց․ անցորդներից մի քանիսը լսել են կրակոցների ձայներ, տեսել գետնին ընկած փամփուշտներ։ Կա վիրավոր․ ականատեսներից մեկի պատմելով,  կրակոցներից հետո, մի ավտոմեքենա, խախտելով երթևեկության կանոնները, կայծակնային արագության հեռացել է, ամենայն հավանականությամբ հիվանդանոց է տեղափոխել վիրավորին։

Գյումրի  բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը հաստատեց այն տեղեկությունը, որ քիչ առաջ հրազենային վիրավորում ստացած մի երիտասարդ ինքնակամ դիմել է հիվանդանոց։ Վերջինս եկել է իր ոտքով, այնպիսի տպավորություն է եղել՝ կարծես նա հիվանդատես է, սակայն պարզվել է, որ 1981 թվականին ծնված Հակոբյան Գեորգին հրազենային վնասվածք է ստացել որովայնի հատվածում։ Նա հիվանդանոց է դիմել 23․15-ին, նրան այս պահին վիրահատում են; Վիճակը, ըստ հիվանդանոցի փոխտնօրենի, ծանր է։

Այս պահին հիվանադանոցում են ոստիկանները, քննիչները։

Նունե ԱՐԵՇՎԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930