Լրահոս
Օրվա լրահոսը

Անուշ Էլբակյանը կրկին արժանացավ «Էմմի» բարձրագույն մրցանակին

Հունիս 26,2017 12:25

Այս տարվա Ամերիկյան ազգային հեռուստատեսային ակադեմիայի` «Էմմի» մրցանակը` Հասարակական խնդիրներ անվանակարգում- SOCIETAL CONCERNS PROGRAM/SPECIAL, շնորհվեց «Բոստոն Գլոբի» վիդեո-պրոդյուսերների բաժնի ղեկավար, ավագ խմբագիր, պրոդյուսեր և լրագրող Անուշ Էլբակյանին:

Ակադեմիայի բարձր գնահատականին արժանացավ Անուշ Էլբակյանի «Ուշադրության կենտրոնում»` հետաքննություն – Մասնավոր դպրոցներ, ցավոտ գաղտնիքներ նախագիծը – “Spotlight Investigation: Private Schools, Painful Secrets”:

Եթե հաշվի առնենք, որ «Էմմին» ամերիկյան հեռուստատեսային ոլորտի բարձրագույն մրցանակաբաշխությունն է, ինչպես «Օսկարը» ամերիկյան կինոյում , ապա երկրորդ անգամ անընդմեջ արժանանալ «Էմմի» մրցանակի, դա մեծ նվաճում է:

Հիշեցնեք, որ մեր հայրենակից, 26-ամյա Անուշ Էլբակյանը անցած տարի նույնպես արժանացել էր «Էմմի» մրցանակի «Լեոյի կյանքի մեկ օրը» կարճ փաստագրական ֆիլմի համար:

 Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930