Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ ծրագրավորման թիմը ԱՄՆ-ում հաջողություն է գրանցել

Հունիս 26,2017 13:44

Հունիսի 26-ին «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացավ ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանի, ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս Արմեն Անդրեասյանի, նույն ֆակուլտետի ուսանողների ասուլիսը:

ԵՊՀ ուսանողները մասնակցել են ACM-ICPC ծրագրավորման հեղինակավոր միջազգային օլիմպիադայի եզրափակչին: Բանախոսները ներկայացրին ԵՊՀ-ի ծրագրավորման թիմի հաջողությունները:

Վահրամ Դումանյանի խոսքով, եզրափակիչ փուլը կայացել է ԱՄՆ-ում, այս տարվա մայիսի 20-25-ը, որտեղ եզրափակիչ անցած 133 թիմ է մրցել միմյանց հետ: 133 թիվը ընտրվել է աշխարհի 2948 համալսարաններից, որոնք տեղակայված են 6 մայրցամաքների 103 երկրներում:

«Ըստ տեղերի դասակարգվում են առաջին 12 հաղթած թիմերը, որոնք ստանում են մեդալներ`4 ոսկի, 4 արծաթ եւ 4 բրոնզ: 13-րդ հորիզոնականից սկսած գնում են խմբերը, կախված նրանից, թե ով քանի խնդիր է լուծել: Ըստ այդմ, մեր համալսարանի թիմը գրանցեց 56-րդ արդյունքը, որն իմ գնահատմամբ, մեզ համար շատ լավ արդյունք է: 86-րդ արդյունքը գրանցել են մասնակից 54 թիմեր, որոնք աշխարհի լավագույն համալսարաններից են, մասնավորապես նույն արդյունք է գրանցել, օրինակ, Օքսֆորդի համալսարանը: 24 համալսարաններ ընդհանրապես տեղ չեն զբաղեցրել, ուղղակի գովասանագրեր են ստացել: Հայկական իրականության մեջ սա առաջին դեպքն է, որ բարձր տեխնոլոգիաների հեղինակավոր մրցույթում մեր թիմը տեղ է զբաղեցրել»,- հայտնեց բանախոսը:

Մասնակիցներից մեկը հավելեց, որ չի եղել արտասովոր խնդիր, որ իրենք լուծեն, ուրիշները` ոչ: Նա նաեւ հայտնեց, որ այդքան առաջատար համալսարանների մեջ մրցակցություն ցույց տալը ուրախալի փաստ է: Մասնակիցները գոհ են մրցույթի կազմակերպված լինելուց, սակայն կարծում են, որ ավելի լավ արդյունք կարող էին ցույց տալ: Ինչ վերաբերում է ճյուղի զարգացմանը, դրա համար, ըստ բանախոսների, համակարգային մոտեցում է անհրաժեշտ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930