Լրահոս
Օրվա լրահոսը

Աջակցություն դպրոցին

Հունիս 26,2017 18:52

1994 թվականի սեպտեմբերին նորաստեղծ ու Արցախը Մայր Հայրենիքին կապող Քաշաթաղի շրջանում բացվեց  առաջին դպրոցը՝ շրջկենտրոն Բերձորում՝ 25  աշակերտով և նվիրյալ ուսուցիչներով: Արդեն 23 տարվա պատմություն ունեցող կրթօջախում այժմ սովորում են  200 աշակերտ, աշխատում մոտ 30 ուսուցիչ: 2008 թվականին հիմք դրվեց դպրոցի և Թեքեյան մշակութային միության «ԹՄՄ» բարեկամությանը, և 2009-ից կրթօջախը անվանակոչվեց ի պատիվ ճանաչված բանաստեղծ, հասարակական գործիչ  Վահան Թեքեյանի:

2017-ի մարտ ամսին Մոնրեալի ԹՄՄ-ն դիմեց Ամերիկայի և Կանադայի ԹՄՄ Հայաստանյան  պաշտոնական ներկայացուցիչ Գայանե Մուրադյանին՝ Բերձորի Վ. Թեքեյանի անվ. թիվ 1 միջնակարգում վերանորոգումներ իրականացնելու հարցով: Բանակցությունների արդյունքում դպրոցի տնօրենությունը  նպատակահարմար գտավ նորոգումն սկսել հայոց լեզվի և գրականության դասասենյակից: Բարերար Արտո Մանուկյանին ներկայացվեցին դասարանի լուսանկարները, նորոգման նախահաշիվը: Շուտով սկսվեցին աշխատանքները, որին մասնակից եղավ դպրոցի ողջ անձնակազմը: Նորոգման աշխատանքներն արդեն ավարտված են, և դասարանի մուտքին փակցված է վահանակ՝  «ՀԱՅՕՑ ԼԵԶՈՒԻ ԵՒ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԴԱՍԱՐԱՆԸ ՆՈՐՈԳՈՒԱԾ Է ՄՈՆԹՐԷԱԼԻ ԹԷՔԷԵԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹԵԱՆ ՍԱՐՕ-ԱՐՄԷՆ ՄԱՆՈՒԿԵԱՆ ՖՈՆՏԻ ՕԺԱՆԴԱԿՈՒԹԵԱՄԲ»:

Վերափոխված դասարանը ծնում է ակնկալիք, որ հնարավոր է՝ դպրոցը հիմնովին կնորոգվի, քանզի Հայոց քաջորդիների արյան գնով ազատագրված ու սրբացած հողում ապրող աշակերտն արժանի է կրթվելու բարեկարգ դպրոցում:

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930