Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի ձայներ» երգչախմբի համերգները Գերմանիայի քաղաքներում

Հունիս 26,2017 19:55

Հունիսի 22-ից 26-ը Գերմանիայում ՀՀ դեսպանության հրավերով և գերմանահայոց համայնքային կառույցների աջակցությամբ Գերմանիայի Քիլ, Քյոլն և Համբուրգ քաղաքներում համերգային ծրագրով հանդես եկավ «Արցախի ձայներ» երգչախումբը` գեղարվեստական ղեկավար Լիրա Քոչարյանի գլխավորությամբ:

Քիլում բացման խոսքով հանդես եկավ ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը, Քյոլնում` Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, առաջնորդական փոխանորդ Սերովբե վարդապետ Իսախանյանը, ԳԴՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը, Քյոլնի հայ համայնքի ղեկավար Մինու Նիկպայը:

Ներկաներին ուղղած իր խոսքում դեսպան Սմբատյանը, մասնավորապես, նշեց, որ այս համերգային ծրագիրը մեկ այլ կարևոր միջոց է հայկական հարուստ պատմական ժառանգությունը երաժշտության լեզվով ներկայացնելու, Արցախի շունչն ու ոգին լայն հասարակայնությանը փոխանցելու համար:

«Արցախի ձայներ» երգչախումբն իր բազմաժանր կատարողական արվեստով (ազգային, ժողովրդական, արտասահմանյան) արժանացավ գերմանահայութան և գերմանացի հանդիսատեսի ջերմ ընդունելությանը և բարձր գնահատականին:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930