Լրահոս
Օրվա լրահոսը

Ձախողված հեղափոխականի հուսահատ բռնակոչը. «Հայոց Աշխարհ»

Հունիս 27,2017 12:21

Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման գործով ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանը, որն այդ գրոհն իրականացրած զինված խմբի պարագլուխներից մեկն է համարվում, վերջին դատական նիստերից մեկի ժամանակ բռնության բացահայտ կոչեր արեց:

Վարուժան Ավետիսյանի՝ զենք վերցնելու եւ պետության ղեկավարներին ֆիզիկապես ոչնչացնելու կոչը, բնականաբար, չանտեսվեց նիստը նախագահող դատավորի կողմից: Վարուժան Ավետիսյանի նկատմամբ դատարանի դահլիճից հեռացնելու պատժամիջոց կիրառվեց՝ դատավարության ընթացքը խախտելու եւ տեղից հայտարարություն անելու համար:

Չնայած «Սասնա ծռեր» անվանումով զինված խմբի եւ նրանց գործողությունների հետեւանքով երեք ոստիկանի սպանության փաստից հրճվանք ապրող նրանց աջակիցների կասկածելի ընկալումներին, դատարանը, այնուամենայնիվ, Վարուժան Ավետիսյանի կամ նրանցից որեւէ մեկի հորանց տունը, անգամ «Հիմնադիր խորհրդարանի» օֆիսը չէ, որ խելքներին փչած անհեթեթությունները ամեն պահի դուրս տան:
Միջոցներ պետք է ձեռնարկեր նաեւ պետությունը, որի արձագանքը չուշացավ. արդեն երեկ գլխավոր դատախազությունը գործ հարուցեց Վարուժան Ավետիսյանի նկատմամբ՝ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու մեղադրանքով:

Վարուժան Ավետիսյանի կոչը հուսահատ մարդու արարք է: Անհասկանալի է, թե ում են ուղղված այդ կոչերը: Կամ երբ ինքն ու մնացյալը այդ կերպ վարվեցին, ինչի՞ հասան: Ոչ մի բանի: Նրանց առնվազն մի քանի տասնյակ տարիների ազատազրկում է սպառնում: Եվ անհասկանալի է, թե Վարուժան Ավետիսյանն ում է ուզում իր հետեւից նույն անդունդը գլորել, որտեղ հիմա ինքն է:

Վարուժան Ավետիսյանի նման մեկն էլ կար: Խոսքը ահաբեկիչ Նաիրի Հունանյանի մասին է: Իհարկե, նրանց արածներն անհամեմատելի են իրենց հետեւանքներով, բայց գործողությունների հիմնական ուղղությունը նույնն է՝ երկրի դեմ:

Վ. Ահարոնյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930