Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեֆիլյանի եւ մյուսների գործ». դատավորը շարունակում է սանկցիաները

Հունիս 27,2017 14:10

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը վերսկսվեց: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հայտարարեց, որ փաստաբաններ Տիգրան Հայրապետյանի, Արայիկ Պապիկյանի եւ Տիգրան Եգորյանի հանդեպ կիրառվում են սանկցիաներ: Տիգրան Եգորյանը խնդրեց պարզաբանել, թե որն է պատճառը, սակայն դատավորն ասաց, որ դատարանը պարզաբանելու պարտավորություն չունի: Տիգրան Եգորյանի համար այդպես էլ հարցական մնաց, թե ինչու իր հանդեպ սանկցիա կիրառվեց:

Այնուհետեւ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ դատարանը որոշել է այս քրեական գործով նիստերն անցկացնել երեքշաբթի եւ ուրբաթ օրերին՝ 11:00-ին: «Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ գործի քննության ողջամիտ ժամկետները պետք է ապահովվեն: Ուստի խնդրում եմ մյուս քրեական գործերի քննություններն այնպես պլանավորել, որ կարողանաք մասնակցել այս նիստերին»: Դահլիճում ներկա չորս փաստաբաններն էլ առարկեցին՝ ասելով, որ նման գրաֆիկով աշխատել հնարավոր չէ, իրենք այլ՝ նախապես նիստերի ժամեր նշանակած քրեական գործերում էլ են որպես պաշտպաններ ներգրավված:

Տիգրան Եգորյանն էլ իր հերթին պնդեց, որ բացի իր գործընկերների հիմնավորումից՝ դատարանը պետք է հաշվի առնի այն փաստը, որ ինքը «Սասնա ծռերի» գործով միանգամից երկու պաշտպանություն է իրականացնելու, իսկ դատարանի նշյալ որոշումը կխոչընդոտի իրեն. «Դա անհնարին է դարձնելու պաշտպանների գործունեությունն ու աշխատանքը»:

Վերջում դատավորը հայտնեց, որ նիստի ավարտին կրկին կանդրադառնա խնդրին:

Դատարանի որոշմամբ՝ նիստերի դահլիճի ապակե պատնեշից այս կողմ գտնվող քաղաքացիներից Վահե Պողոսյանի եւ Վահե Ղումաշյանի հանդեպ կիրառվեց սանկցիա՝ հեռացնել նիստերի դահլիճից մինչեւ դատաքննության ավարտը՝ դատարանի հանդեպ անհարգալից արտահայտություններ թույլ տալու համար: Սա առաջացրեց ներկաների դժգոհությունը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930