Լրահոս
Օրվա լրահոսը

Ներսես Պողոսյանի պաշտպանը ծափերի ներքո լքեց դատական նիստերի դահլիճը (Տեսանյութ)

Հունիս 27,2017 14:18

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործի քննության ժամանակ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը սանկցիաներ կիրառեց մի շարք փաստաբանների հանդեպ, այդ թվում՝ նիստերի դահլիճից հեռացված ամբաստանյալ Ներսես Պողոսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանի:

Վերջինս դատավորին ասաց, որ առանց իր պաշտպանյալի չի մասնակցելու նիստերին: Դատավորը պարզաբանեց, որ առանց դատավորի թույլտվության՝ փաստաբանն իրավունք չունի նման որոշում կայացնել: Այնուամենայնիվ, Արայիկ Պապիկյանը հեռացավ դահլիճից, ինչը ապակե պատնեշից այս կողմ գտնվող քաղաքացիները ծափերով ողջունեցին:

Նիստն ընդմիջվեց՝ փաստաբանի հանդեպ որոշում կայացնելու նպատակով:

Մանրամասն ՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930