Լրահոս
Օրվա լրահոսը

Պետր Միկիսկան հայտնել է պաշտպանական բնագավառում համագործակցության զարգացման դինամիկան շարունակելու` չեխական կողմի պատրաստակամությունը

Հունիս 27,2017 19:55

Հունիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային:

Չեխիայի դեսպանը շնորհավորել է Արտակ Զաքարյանին և մաղթել հաջողություն ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնում, նշելով, որ Հայաստանը Չեխիայի համար կարևոր գործընկեր է:

Պետր Միկիսկան հայտնել է պաշտպանական բնագավառում համագործակցության զարգացման դինամիկան շարունակելու` չեխական կողմի պատրաստակամությունը:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ևս ընդգծել է պաշտպանական բնագավառում Հայաստանի և Չեխիայի համագործակցությունը և հույս հայտնել, որ հարաբերություններն առավել կընդլայնվեն և կզարգանան:

ՀՀ պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930