Լրահոս
Օրվա լրահոսը

«Պեդրո Ագրամունտը միսսիոներ է, այսինքն՝ Ադրբեջանի շահերի ներկայացուցիչ». Միքայել Մելքումյան

Հունիս 27,2017 20:40

Սույն թվականի հունիսի 27-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի լիագումար նիստում ելույթ ունեցավ հայկական պատվիրակության ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը:

Հարգելի գործընկերներ,

Ինչպես և երեկ, այսօր ևս ցանկանում եմ նշել, որ Պեդրո Ագրամունտը միսսիոներ է, այսինքն՝ Ադրբեջանի շահերի ներկայացուցիչ: Ագրամունտի՝ Ադրբեջանի շահերի ներկայացուցիչ լինելը իր ելույթով հաստատեց նաև Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչ Սամադ Սեիդովը: Ուստի այսօրվա քննարկումը անմիջականորեն կապված է Ագրամունտի վարքագծի հետ, որն անընդունելի է: Սակայն նա կրկին բացակայում է: Հետևաբար նա պետք է թողնի իր պաշտոնը և հեռանա:

Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է լինի չափելի և տեսանելի: ՀՀ-ում այդ ուղղությամբ որոշակի քայլեր են իրականացվում՝ մասնավորապես օրենսդրության և վարչարարության մասով. ընդունվել են ապօրինի հարստացման քրեականացման և հակակոռուպցիոն նոր մարմնի ձևավորման մասին օրենքները:

Ես գտնում եմ, որ միջազգային հանրությունը և տարբեր երկրների կառավարությունները պետք է միավորեն իրենց ուժերը այս խնդրի կանխարգելման և հետագա հաղթահարման ուղղությամբ:

Բայց ինչպե՞ս կարելի է այդ ուղղությամբ արդյունավետ աշխատել, եթե, օրինակ, Ադրբեջանի նման երկրում հենց երկրի ղեկավարն է աջակցում կոռուպցիայի զարգացմանը՝ հրահրելով ագրեսիվ ռազմական գործողություններ, ինչպես դա եղավ 2016թ. ապրիլին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանի ամբողջ երկայնքով:

Մի շարք պաշտոնական պարբերականներում և ԶԼՄ այլ աղբյուրներում դրա հետ կապված նյութեր են հրապարակվել, այդ թվում՝ պանամական օֆշորային փաստաթղթերի շրջանակներում, համաձայն որոնց՝ Ադրբեջանի նախագահ Ալիևի ընտանիքը և մասնավորապես՝ նրա դուստրերը հսկայական  հարստությունների են տիրապետում աշխարհի տարբեր երկրներում:

Այս երևույթի մասին մեր կազմակերպության լիագումար նախորդ նիստերում ես առիթ եմ ունեցել բարձրաձայնելու: Բայց քանի որ քննարկվող թեման կոռուպցիայի դեմ պայքարն է, նորից ուզում եմ շեշտել, որ մենք պետք է գործուն և արդյունավետ առաջարկներ և երաշխավորություններ հղենք այս երևույթի հաղթահարման առումով:

Իմ եզրակացությունը հետևյալն է. տեղեկատվության թափանցիկության ապահովում, լրագրողական հետաքննությունների համար պայմանների ձևավորում և ազգային խորհրդարաննների գործունեության շրջանակներում խորհրդարանականների և լրագրողների գործունեության մեկտեղում:

Իհարկե, կարճ ժամկետներում հաղթահարել և իսպառ վերացնել կոռուպցիան բավականին բարդ խնդիր է, սակայն անհնար ոչինչ չկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930