Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Ընդդիմությունը միանում էր, թող ընտրություններից առաջ միանար». «Հրապարակ»

Հունիս 28,2017 11:04

Հատված ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանի հարցազրույցից:

– Իրատեսակա՞ն չէ ընդդիմադիր դաշտի խոշորացումը եւ 2018-ին իշխանափոխության գործընթաց սկսելը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի նշած օրակարգով։

– Ես կարծում եմ, որ հնարավոր է նոր ընդդիմադիր դաշտ առաջանա, եւ

ինչ-որ չափով նկատելի է այդ խումբը։

Ինչի՞ մասին է խոսքը, ովքե՞ր են ՀՀԿ-ի պատկերացրած ընդդիմադիրները։

– Էսօր ես ընդդիմադիր որոշակի մարդկանց տեսնում եմ, բայց ընդդիմադիր դաշտ, որը կկարողանա հեռանկար ունենալ, այսօր չկա դաշտում։

– Ի՞նչ նկատի ունեք հեռանկար ասելով՝ իշխանափոխության։

– Իհարկե, ցանկացած ընդդիմության հայտն է, որ իշխանափոխություն լինի, ինքն էլ կառավարման լծակներ ստանա։ Նման քաղաքական ու այսօրվա պայմաններում չկա։ Մնացածը, որ ասում են՝ պիտի համախմբվենք, ընդդիմությունը կմիանա, ընդդիմությունը միանում էր, թող ընտրություններից առաջ միանար։ Իհարկե, պետության համար դա լավ բան չէ, չունենք կայուն ընդդիմություն, բայց Հայաստանի պայմաններում քաղաքական դաշտը դա է՝ չկա ընդդիմություն։

– Համաձայն չե՞ք, որ ռեյտինգային քվեարկությունը ռեսուրսների պայքար էր…

– Դու եթե ասում ես, խոսում ես, ասում ես՝ նոր միջոցներ եմ ձեռնարկելու (նկատի ունի Րաֆֆի Հովհաննիսյանին՝ Լ. Շ.), չունենայիր 20 հոգի, ունենայիր հինգ հոգի, հինգ հոգի էլ մարդ չես կարում բերել ԱԺ, հեռանկարի մասին ես խոսում։ Այ, օրինակ, «Ելք»-ը, մարդիկ ասում են՝ այո, էդ ամեն ինչը կա, բայց մարդիկ կարողացել են 9 հոգի բերել Ազգային ժողով:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930