Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին 10 տարում Սուրբ Էջմիածինը երեք տասնյակից ավելի դատական գործեր է հարուցել Հայաստանի դատարաններում. «Հրապարակ»

Հունիս 28,2017 11:24

Վերջին 10 տարում Սուրբ Էջմիածինը երեք տասնյակից ավելի դատական գործեր է հարուցել Հայաստանի դատարաններում։ Օրինակ՝ 2009 թվականին Մայր Աթոռը դատի էր տվել «Մեր տուն» սոցիալական ՀԿ-ին։ Մեր կաթողիկոսարանը Հյուսիսային Ամերիկայի արեւմտյան թեմից 100 հազար ԱՄՆ դոլար գումար էր ստացել՝ այս ՀԿ-ի համար կալվածք գնելու համար։ Իսկ ՀԿ-ն, ըստ հայցի, իր անունով էր ձեւակերպել կալվածքը։ Մայր Աթոռն էլ դատի էր տվել ու իր սեփականության իրավունքն այս կալվածքի հանդեպ ճանաչել տվել։

Այս պահին էլ մի քանի քաղաքացիական վեճեր ընթացքի մեջ են։ Օրինակ, Թթուջուր համայնքի նախկին բնակիչներից մեկը՝ Վոլոդյա Բորյանը, եկեղեցի է կառուցում գյուղում եւ Մայր Աթոռի հովանավորությամբ փորձում է տիրանալ մյուս բնակիչների հողատարածքներին։

Հողի սեփականատերերից մեկը հայտնեց, որ Վովա Բորյանը բարերար է, Ռուսաստանում եղբայրներ ունի, ուզում է գյուղի սկզբնամասում եկեղեցի կառուցել, որի համար ստացել է Մայր Աթոռի «դաբրոն»։ Բայց բարձունքը մի քանի տեր ունի, եւ հիմա Մայր Աթոռը հայցով դիմել է դատարան՝ ընդդեմ թթուջուրցիների, համայնքապետարանի, նոտարական գրասենյակի, որպեսզի այդ տարածքները խլի տերերից:

Արդյո՞ք հակասություն չեք տեսնում այդքան հայցերով դատարաններ դիմելու ու «Մի դատիր» պատվիրանի միջեւ, ի վերջո, ձեր հոտին տեր կանգնելու փոխարեն դատարաններով եք քարշ տալիս։ Հարցին կաթողիկոսի մամլո դիվանի պատասխանատու տեր Վահրամ Մելիքյանը հարցով պատասխանեց. «Իսկ դուք գտնում եք, որ ճի՞շտ է Մայր Աթոռ Սուրբ Եկեղեցու գույքը հափշտակություններով յուրացնելը կամ խաբեությամբ դրան տիրանալը, եւ եկեղեցին չպե՞տք է պաշտպանի իր ունեցվածքը, որն ազգին է ծառայում, թալանից։ Բոլոր այդ գործերում պարագաները հիմնականում այդպիսին են՝ երկար բանակցելուց հետո»:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930