Լրահոս
Օրվա լրահոսը

«48 պաշտոնյաների որդիներից 16-ն ազատված է ծառայությունից». նախարարն ուշագրավ տվյալներ հրապարակեց (Տեսանյութ)

Հունիս 28,2017 11:58

Վերջերս Պաշտպանության նախարարությունը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ-հասարակական կազմակերպությունից հարցում են ստացել՝ հայտնի պաշտոնյաների որդիների՝ ծառայած լինել-չլինելու մասին: Այս մասին այսօր ՊՆ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախարար Վիգեն Սարգսյանը:

«48 հոգու ցուցակ էր տրված: Հարցումը գրագետ էր կազմված: Իրավունք չունենք չպատասխանել: Այսօր պատասխանը տվել ենք: 48-ից 26-ը ծառայել են,  2-ը ՀՀ քաղաքացիություն չունեն, մեկը պահեստազորի բժշկական սպա է, որը ակտիվ ծառայություն չի անցել: Վեցը տարկետման իրավունք ունի, իսկ 16-ը ազատված է ծառայությունից»,-մանրամասնեց Վիգեն Սարգսյանը:

«Կարծում եմ՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք պետք է հաշվի առնեն, որ հանրային ուշադրությունը իրենց ընտանիքների հանդեպ մեծ է»,-հավելեց նա:

Նախարարը նաեւ ասաց, որ զորակոչի ժամանակ պաշտոնյա լինելու փաստը հաշվի չեն առնում. «Այս պահին ունենք բարձր պաշտոնյաների զավակներ, որոնք ծառայում են նաեւ առաջնագծում. երկուսն ունեն զորացրման ցուցում՝ պայմանավորված առողջությամբ, բայց զորացրում չենք իրականացնում, որովհետեւ կստացվի՝ պաշտոնյայի երեխա է, դրա համար զորացրեցինք»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930