Լրահոս
Օրվա լրահոսը

«Մատաղիսի զորամասից հեռացված սպաները մարտական ուղի են անցել, դա ցավոտ որոշում էր». նախարար (Տեսանյութ)

Հունիս 28,2017 14:43

«Երբեմն զորամասերում, այդ թվում՝ մարտական խնդիր լուծող զորամասերում, կարող են ուշադրությունը կամ հետեւողականությունը փոքր ինչ իջնել: Դա անմիջապես ողբերգական եւ անցանկալի հետեւանքների է բերում: Դա բնական է, լարված ծառայություն է ընթանում»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով վերջերս Մատաղիսում տեղի ունեցած ավտոպատահարին, որին զոհ գնացին երեք զինծառայողներ, ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Նա փաստեց, որ Մատաղիսի զորամասում հրամանատարական կազմը փոխվել է. «Դա ցավոտ որոշում էր, քանի որ նրանք մարտական ուղի անցած եւ իրենց լավ դրսեւորած սպաներ են, որոնք մեր պաշտպանության կարեւոր ուղղություններից մեկն էին ղեկավարում: Այդ որոշումը հեշտ չէր կայացնել, բայց պարտադիր էր, որովհետեւ այդ միջադեպը չպետք է տեղի ունենար»: Հիշեցնենք, որ զորամասը նոր պետ ունի:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930