Լրահոս
Օրվա լրահոսը

«Բաչկովը մորթեց»․ Սամվել Բալասանյանը՝ Եվրոպայի չեմպիոն դարձած գյումրեցի բռնցքամարտիկի մասին (Տեսանյութ)

Հունիս 28,2017 20:45

Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, որը նաև բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահն է, ընդունեց մի քանի օր առաջ Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճած Հովհաննես Բաչկովին ու նրա մարզիչին։

Հիշեցնենք, որ գյումրեցի բռնցքամարտիկը հունիսի 24-ին Խարկովում բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում հաղթանակ տարավ բրիտանացի Լյուկ Մըքկորմըքի նկատմամբ՝ դառնալով Եվրոպայի չեմպիոն։

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այնպիսի մի հրճվանքի մեջ էր, որ այսօր հանդիպման ժամանակ Բաչկովին գովաբանելով իր համեստության, աշխատասիրության համար ու նեղվելով մրցավարների ոչ արդար վերաբերմունքից՝ ասաց․ «Բռնցքամարտի պարագայում դատավորական համակարգը խայտառակություն է, եթե Բաչկովը նման հաղթանակ չտաներ, հավատացեք էդ խնդիր կունենայինք, ուզում ես բողոքի, ինչ ուզում ես արա, հնար չկա․․․Բայց լավ խոսք կա չէ՞․ Բաչկովը մորթեց»։

Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանն էլ ասաց, որ լարված հետևում էր Բաչկովի մենամարտին, վերջին պահին եթերն անջատվեց ու մինչ ֆեյսբուքով փորձում էր գտնել, թե որ կայքով կարելի է նայել, մեկ էլ տեսավ՝ Բաչկովը Եվրոպայի չեմպիոն է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930