Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյանը հիշեց Նաիրա Զոհրաբյանի խոսքերը՝ 104 հազար դոլարը հազիվ «Նյու Յորք թայմսում» մի հոդվածի փող է

Հունիս 30,2017 10:58

Այսօր Ազգային ժողով էր եկել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա ԱԺ արտաքին հարաբերությունների, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում անձամբ ներկայացրեց 2016-ի բյուջեի կատարման հաշվետվությունը:

Նախարարն ասաց, որ իրենց հատկացված միջոցներից քարոզչական ծախսերը կազմել են 104 հազար դոլար: Դա չի փոխվել 2015-ի, 2014-ի համեմատ: Նախարարը հիշեց այս ծախսի առնչությամբ նախորդ տարիներին պատգմավորների քննարկումները եւ Նաիրա Զոհրաբյանի խոսքերը. «Ասաց՝ դա մի հոդվածի գին է՝ «Նյու Յորք թայմսում»:

Մենք հնարավորություն ունեինք անցյալ տարի փակեինք պարտքերի մի մասը՝ խնայած գումարներից, պարտքերի մի մասը միջազգային կազմակերպությունների անդամավճարներից է գալիս, բայց դա հնարավոր է անել միայն համապատասխան չափով՝ տարեկան, դրա համար մենք նորից բյուջե ուղարկեցինք այն գումարը, որը խնայել էինք 2016-ի վերջում: Իսկ խնայել է նախարարությունը 304,8 մլն դրամ:

«Ծառուկյան դաշինքի» պատգամավոր Վահե Էնֆիաջյանը նախարարին հարցրեց՝ 57 դիվանագիտական ներկայացուցչություն ունենք, դեսպանները ինչքանո՞վ են արդյունավետ աշխատել, գնահատականներ ե՞րբ են տրվելու նրանց աշխատանքին:

Նախարարը հորդորեց ծանոթանալ, թե հարեւան երկրները քանի կազմակերպություններ ունեն եւ քանի դեսպաններ. «Ես երբեւէ չեմ ասում, որ բավարար չեն գումարները, ասում եմ՝ եթե շատ հնարավորություններ ունենայինք, ավելի լավ կլիներ: Այդ գումարի շրջանակներում մենք փորձում ենք լուծել մեր վրա դրված պարտավորությունները: Դեսպանությունները մեր կարծիքով արդյունավետ են գործել»: Նախարարն ասաց, որ այն դեսպանությունները,որոնք ունեն թերություններ, նրանց վերաբերյալ բարձրագույն ղեկավարությունը նախագահն է համապատասխան որոշումներ ընդունում: Արտգործնախարարությունը ներկայացնում է  ղեկավարին եւ նա է որոշում ինչ գնահատականներ տա: Մեր դեսպանության վերաբերյալ թե ինչու չենք արտահայտվում մանրամասներով՝ ինչպես են գործում, որեւէ երկիր միջազգային պրակտիկայում այդպիսի բան չի անում: Ըստ Էդվարդ Նալբանդյանի, եթե թերությունները հանրային քննարկման առարկա դարձնենք, կվտանգենք մեր դեսպանների գործունեությունը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930