Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյան. «Երբ յուրաքանչյուրը մտածում է, որ իր համար օրենքը պարտադիր չէ». «Իրատես»

Հունիս 30,2017 12:25

Հայաստանն արդարադատության մեծ պահանջ ունի, սա փաստում է նաև կառավարության ներկայացրած ծրագիրը, որում խիստ կարևորված է երկրում արդարության և վստահության մթնոլորտի ստեղծումը։ Վարչապետի վկայակոչած բարեփոխումների պատասխանատուներից մեկն էլ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն է, որը մինչ այս էլ ղեկավարել է ոլորտը։

– Հանրային  դժգոհությունների, մարդկանց հանդեպ անարդար դատավճիռների… Իսկ Դուք կարծում եք Հայաստանում արդարադատության հանդեպ վստահությո՞ւն կա։

– Ավելի պակաս վստահություն կա, քան ես ակնկալում էի, բայց Ձեր որակած «մեծ անվստահության» հետ համաձայն չեմ։

Այդ «պակաս վստահության» համար Դուք մեղքի Ձեր բաժինը տեսնո՞ւմ եք։

– Տեսնում եմ ոչ միայն իմ, այլև Ձեր և ողջ հասարակության մեղքը։

– Ինչո՞ւ է այդպես ստացվել։

– Որովհետև բոլորս պետք է ամեն ինչ անենք, որ արդարադատությունը կայանա։ Երբ յուրաքանչյուրը մտածում է, որ իր համար օրենքը պարտադիր չէ, բայց մյուսների համար պարտադիր է, այ այդտեղ է հիմնական խնդիրը։

– Փաստորեն, իմ մեղքն էլ կա, անձամբ ես ի՞նչ պետք է անեմ, որ արդարադատությունը կայանա։

– Կրթվեք, կրթվեք ու էլի կրթվեք։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930