Լրահոս
Օրվա լրահոսը

Միջադեպ՝ ԵԽԽՎ Բյուրոյի նիստին. նախաձեռնություն ստեղծել ադրբեջանամետ քաղաքական խումբ

Հունիս 30,2017 13:18
exxv

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշխատանքների ընթացքում Բյուրոյի նիստին այսօր առավոտյան թեժ քննարկում է տեղի ունեցել: Aravot.am-ի տեղեկություններով՝ իտալացի պատվիրակներից մեկը նախաձեռնությամբ է հանդես եկել ստեղծել նոր քաղաքական խումբ՝ ազատ դեմոկրատներ:

Aravot.am-ը ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ նախաձեռնություն է սա և արդյոք Բյուրոն կո՞ղմ է եղել նախաձեռնությանը:

Արփինե Հովհաննիսյանը Ստրասբուրգից պատասխանեց. «Այդ խմբում ճնշող մեծամասնությունը թուրքեր ու ադրբեջանցիներ էին, Միլիցա Մարկովիչը: Ակնհայտորեն ուզում էին այդ խումբը ստեղծել, որ ինչ-որ մարդկանց ընդհանուր տանիքի ներքո համախմբեին: Սակայն Բյուրոն ձայների 11 դեմ, 4 կողմ հարաբերակցությամբ որոշում կայացրեց հետաձգել հարցի քննարկումը: Նախաձեռնողները նշել էին, որ հունիսի 1-ից է խումբը հիմնվում, սակայն Բյուրոն պատճառաբանեց, որ հունիսի 1-ի դրությամբ այդ խմբի անդամները դեռ այլ խմբերի են անդամակցում, բացի այդ նախաձեռնողներին մեղադրեցին, որ խմբի կանոնադրությունն արտատպված է լիբերալների կանոնադրությունից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930