Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանում մարդկանց վերաբերվում են որպես հոտի, Հայաստանում ամեն մարդ արժեք է». Արմեն Աշոտյան (Տեսանյութ)

Հունիս 30,2017 14:49

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը խոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զինելու խնդրի մասին:

Հարցին՝ անհրաժեշտություն չկա՞ ԵԽԽՎ-ում, միջազգային ասպարեզում հայտարարություններով հեղեղել Ադրբեջանին զինելու մասին՝ ՌԴ-ի կողմից, նոր խմբաքանակ ստացավ Ադրբեջանը, այն էլ՝ հարձակողական՝ Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Կոռուպցիոն վերջին սկանդալը, որ ծագեց եւ զարգանում է ԵԽԽՎ-ում վերջին շրջանում, որտեղ մատ ունի նաեւ Ադրբեջանը, խառնված է, բերում է նրան, որ գալիք 2-3 տարիների ընթացքում ԵԽԽՎ-ում, որտեղ այդ հանցավոր մեխանիզմը բացահայտվեց եւ պատժման ընթացքում է, այլեւս ադրբեջանական ագրեսիվ գործողությունների հնարավորությունը սահմանափակ է լինելու: Ադրբեջանական դիվանագիտության հիմնական հարվածը արդեն Ստրասբուրգից տեղափոխվում է դեպի Բրյուսել: Հիմնական թիրախը, խորհրդարանական դիվանագիտության հիմնական պաշտպանական գիծը Հայաստանի համար դառնում է Եվրոպական խորհրդարանը եւ այդ խորհրդարանից բխող ձեւաչափերը»:

Արմեն Աշոտյանն ասաց. «Ակնկալե՛ք սրացումներ Բրյուսելում՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանական լոբբինգի, որովհետեւ իմ ստույգ տեղեկություններով, կոռուպցիոն մեքենան, որ աշխատում էր Ադրբեջանի մասին դրական կարծիք եւ որոշումներ անցկացնելու ուղղությամբ Ստրասբուրգից տեղափոխվում է Բրյուսել, այնտեղ ակտիվացել են ադրբեջանական տարբեր լոբբիստներ, պատվիրակություններ եւ այսօր մեր առաջին ճակատը դառնում է հենց եվրախորհրդարանը: Եվրանեսթի խորհրդարանական պատվիրակությունը շատ կարեւոր է դառնում այսօր, իր աշխատանքը»:

Ինչ վերաբերում է զենքի վաճառքին, Արմեն Աշոտյանը վկայակոչեց ՊՆ նախարարի պատասխանը, որ, իհարկե, մտահոգիչ է զենքի մատակարարման ցանկացած դեպք Ադրբեջանին՝ հաշվի առնելով Ադրբեջանի անպատասխանատու պահվածքն ու ռազմատենչ քաղաքականությունը:

Արմեն Աշոտյանի խոսքերով՝ «Հայաստանում ամեն մարդ արժեք է, ամեն զինվոր, որ մահանում է, արժեք է: Եվ մենք ենք քիչ եւ մարդկային կյանքի գինը Հայաստանում շատ ավելի բարձր է: Ադրբեջանում, որտեղ չկան ժողովրդավարական ինստիտուտներ, որտեղ մամուլը փակ է, մարդկանց վերաբերվում են ոչ թե որպես անհատականությունների, այլ՝ հոտի, այդ կորուստների գինն իրենց համար ազդեցություն չունի: Մենք համակարգչային խաղ չենք խաղում, որ ասենք՝ գիտեք, մեր կողմից մահացել է X թվով զինվոր, իրենց կողմից՝ 10 X: Բնական է, որ հակահարձակ լինելով, սանձելով ադրբեջանական ագրեսիան, պատճառելով նաեւ անդառնալի կորուստներ, մենք վերականգնում ենք մեր հպարտությունը եւ ամրությունն ենք ուժեղացնում, բայց մարդկային կյանքերի տեսանկյունից, դա բացարձակ սփոփում չէ եւ մեր պատշաճ հակահարվածը չի արդարացնում ադրբեջանականը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930