Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարեն Կարապետյանը թող հայ ժողովրդին ասի՝ ունի՞ բիզնես ՀՀ-ում». Րաֆֆի Հովհաննիսյանի կոչը վարչապետին

Հունիս 30,2017 14:51

«Կարեն Կարապետյանը, երբ Երևանի քաղաքապետ էր, այդ կարճ ժամանակահատվածում չտեղավորվեց իր այդ պաշտոնում ու աթոռում…գնաց ու գործ արեց, բիզնես դրեց Մոսկվայում»,-«Հայացք» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ ասաց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Պարոն Կարապետյանը թող հայ ժողովրդին ասի՝ ինքն ունի՞ բիզնես Հայաստանում «Գազպրոմի» միջոցով, թե՞ ոչ։ Ամոթ բան չկա, թող ժողովրդին ասի, թե որն է իր ընտանիքի բիզնես շահը…Ամոթ բան չկա, Կարեն»,-հավելեց Հովհաննիսյանը:

Նաեւ նշեց՝ Կարեն Կարապետյանը հայ ժողովրդի ներկայացուցիչը կդառնա այն ժամանակ, երբ խոստովանի, որ կուսակցապետության անդամ է, որը եւ կեղծել է ընտրությունները:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930