Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Փաշինյանը, Ար. Սարգսյանը, Մարուքյանը, Ծառուկյանը, ՀՅԴ-ն ուզենան, մենք պատրաստ ենք». Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկը

Հունիս 30,2017 16:08

«Ապրիլին մեզ կուսակցապետության՝ «սերժապետության» վտանգ է սպառնում: Թույլ չտանք, որ երկիրը դառնա կուսակցապետություն: Ի՞նչ եղավ Սերժ Սարգսյանի հետ, որ Արցախից հետո ընտրություն կեղծեց: Ո՞նց չի հասկանում այդ ողբերգությունն իր երկրի ու սերունդների համար»,-«Հայացք» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով 2018թ. ապրիլին՝ նախագահի լիազորությունների ավարտին ՀՀ-ում թավշյա հեղափոխություն նախաձեռնելուն, ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ այդ հեղափոխությունը ենթադրում է ՀՀ-ի ինքնիշխանություն, Արցախի միացում ՀՀ-ին: Թեեւ հստակ ձեւաչափ չկա, Հովհաննիսյանի խոսքով՝ անհրաժեշտ է քաղաքական ուժերի միավորում. «Եթե Նիկոլ Փաշինյանը, Արամ Սարգսյանը, Էդմոն Մարուքյանը, Գագիկ Ծառուկյանը, ՀՅԴ-ն եւ ՀՀԿ որոշ անդամներ, նաեւ՝ արտախորհրդարանական այլ ուժեր, ցանկանան եւ ուզենան նոր վիճակ ստեղծել երկրում մինչեւ ապրիլ, մենք պատրաստ ենք»:

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ ովքեր դեմ են քվեարկել կառավարության նոր ծրագրին, նրանք ընդդիմություն են. «Գագիկ Ծառուկյանը մի քանի տարի առաջ պետք է հրապարակում մնար, ժողովրդին մենակ չթողներ, ինքը սխալ է արել, թող ասի այդ մասին, հիմա էլ վերադարձել է…կյանք է՝ քաղաքականություն է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930