Լրահոս
Օրվա լրահոսը

Լիբանանահայ քանդակագործն այցելեց Սփյուռքի նախարարություն

Հունիս 30,2017 15:08

Հունիսի 30-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց լիբանանահայ քանդակագործ Ռաֆֆի Թոքաթլյանին:

Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց հայ քանդակագործի  մշակութային հայանպաստ, ազգասիրական գործունեությունը, մասնավորապես անդրադարձավ նրա նոր ծրագրերին: Նախարարը հետաքրքրվեց նաև համայնքի մշակութային նորություններով և հաջողություններով:

Ռաֆֆի Թոքաթլյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և արդյունավետ զրույցի համար: Նա հանգամանորեն պատմեց իր վերջին աշխատանքների մասին, նշեց, որ պատրաստվում է իր ստեղծագործությունների ցուցահանդեսը բացել նաև Երևանում : Նոր ցուցադրությունը, որ պատրաստ կլինի այս տարվա վերջին՝ կնվիրվի 2018 թվականի համահայկական կարևորագույն հոբելյաններին՝ Առաջին հանրապետության և Սարդարապատի , Ղարաքիլիսայի, Բաշ Ապարանի հերոսամարտերի 100 ամյակին ու Երևանի 2800 ամյակին :

Քննարկվեցին հետագա համագործակցության և կազմակերպական այլ հարցեր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930