Լրահոս
Օրվա լրահոսը

Թեեւ քննարկվում են մարզին վերաբերող հարցեր, սակայն լրագրողներին թույլ չեն տալիս լուսաբանել հանդիպումը

Հունիս 30,2017 16:44

Այս պահին Վանաձորում է գտնվում վարչապետ Կարեն Կարապետյանը։ Կառավարության ղեկավարը Վանաձորի քաղաքապետարանում փակ խորհրդակցություն է անցկացնում, որի ընթացքում քննարկվում են Լոռու մարզին վերաբերող ծրագրերը։ Թեեւ քննարկվում են մարզին վերաբերող հարցեր, սակայն լրագրողներին թույլ չեն տալիս լուսաբանել հանդիպումը։

Փոխարենը, Վանաձոր քաղաքն ամբողջությամբ հսկվում է ճանապարհային ոստիկանության կողմից։ Իսկ քաղաքապետարանի տարածքում բացի կառավարությունն ու ոստիկանությունը, վարչապետի «անվտանգությունն» ապահովում են նաեւ շտապօգնությունն ու հրշեջ ծառայությունը։

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930