Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը կդիմի Փաստաբանների պալատ` Սեֆիլյանի պաշտպանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պահանջով

Հունիս 30,2017 17:18

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հեռացավ խորհրդակցական սենյակ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան՝ փաստաբան Տիգրան Եգորյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառելու որոշում կայացնելու համար:

Դատարանը որոշեց դիմել Փաստաբանների պալատ` փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պահանջով:

Որոշումը կհրապարակվի այսօր ժամը 17:30-ին:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 24.04.2015 թվականին Երեւան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, 2014 թվականի մայիսից դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ կատարելու համար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930