Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվեց «Արի տուն» ծրագրի առաջին փուլը

Հունիս 30,2017 20:50

Հունիսի 30-ին Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի առաջին փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պետական և մշակույթի գործիչներ, հյուրեր:

Ողջունելով արիտունցիներին՝ Սփյուռքի նախարարը, մասնավորապես, նշեց. «Իմ սիրելի պատանիներ և աղջիկներ, 14 օր առաջ պայմանավորվեցինք, որ ունենալու եք անմոռաց օրեր Հայաստանում: Կարծում եմ, որ ձեր ցանկությունը իրականություն դարձավ: Հավատում եմ, որ մեծանալու եք որպես հպարտ հայեր, պահպանելու եք մեր ազգի պատիվը, լավ եք սովորելու: Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն ընտանիքներին, որ ձեզ պահեցին, սիրեցին, դարձան ձեր հարազատները: Ուզում եմ շնորհակալ լինել ձեր ծնողներին, որ հավատացին մեզ, ձեզ ուղարկեցին «Արի տուն» և ծրագիրը իրականություն դարձավ: Հավատում եմ, որ Հայաստանում եք թողնելու ձեր սրտի մի մասնիկը և անընդհատ վերադառնալու եք: Բոլորդ ծնվել եք տարբեր երկրներում, բայց բոլորդ հայաստանցի եք: Բարի ճանապարհ և բարի վերադարձ: Բարով գաք Հայաստան»:

Երեխաները շնորհակալություն հայտնեցին Սփյուռքի նախարարին, ծրագրի կազմակերպիչներին՝ Հայաստանը տեսնելու և ճանաչելու այս հիանալի հնարավորության համար: Սփյուռքահայ մի պատանի հավելեց. «Ոչ մի ազգ այսքան համառությամբ չի պահպանում իր լեզուն: Ես հպարտ եմ, որ հայ եմ: Հպարտ եմ, որ ընկերներիս հետ հայերեն եմ խոսում: Շնորհակալ եմ այս հիանալի ծրագրի համար»:

Արիտունցիները հանդես եկան համերգային ծրագրով, որը պատրաստել էին ճամբարային օրերի ընթացքում:

Նշենք, որ ծրագրի առաջին փուլին մասնակցում է 163 պատանի ու աղջիկ աշխարհի 8 երկրից՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Ղազախստանից, Կանադայից, Քուվեյթից, Սիրիայից և Ֆրանսիայից:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930