Լրահոս
Օրվա լրահոսը

Ողբերգական ավտովթար` Երևան-Սևան ավտոճաապարհին. կա մեկ զոհ

Հուլիս 02,2017 11:15

Հուլիսի 2-ին, ժամը 04:53-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհին՝ Ֆանտան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով. ներսում արգելափակված քաղաքացիներ կան. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 31-րդ կմ-ին բախվել են «ԶիԼ» մակնիշի 03 LL 529 (վարորդ՝ 1982 թ. ծնված Տ. Փ.) և «Mercedes Vito» մակնիշի 90 AL 090 (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս բռնկվել է և վարորդը՝ տեղում մահացել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:13-ին, մարվել՝ 05:23-ին: Ամբողջությամբ այրվել է «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենան:

Դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, իսկ ժամը 07:10-ին՝ ավտոմեքենան մոտեցրել ավտոքարշակին:

Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31