Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զաքարյան. «Խաղաղությունը Խաչի հովանու ներքո պետք է ամուր պահել»

Հուլիս 02,2017 22:37

«Այսօր ինձ համար մեծ պատիվ է որպես պաշտպանության նախարարության ներկայացուցիչ մասնակիցը լինել մի գեղեցիկ արարողության, որի խաչքավորությունը հերոսություն կերտած երիտասարդ սերնդի հեղինակությամբ է իրականացվում: Այս հրաշք տղաները, մեր նորօրյա  հերոսները մարմանվորում են այսօր զինված ուժերում մեր խաղաղությունը, մեր անդորրը պաշտպանող բոլոր երիտասարդներին: Եվ խաղաղությունը Խաչի հովանու ներքո մենք պետք է կարողանանք ամուր պահել, այդ խաղաղության ներքո արարել, ստեղծել, ամրանալ, զարգանալ, էլ ավելի լավ ապրել, բարձր եւ վսեմ նպատակներ կառուցել ապագայի համար եւ միշտ հավատալ, որ մեր արդար գործը, մեր արդար նպատակը միշտ հաղթող է լինելու»,- Սուրբ Խաչ եւ Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանում կատարված խաչադրման արարողությանը հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ Արտակ Զաքարյանը:

Նա նաև նշեց. «Շնորհակալություն մեր հերոս տղաներին, փառք ու պատիվ եւ այդ խորհուրդը, որ նրանք այսօր վերցրեցին իրենց վրա է հերոսության կողքին, նաեւ խաչի խորհուրդը թող պահապան լինի մեր զինված ուժերին»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31