Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոսկե ծիրանին» շարունակում են ձեռք մեկնել

Հուլիս 03,2017 12:00

Երեւանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն այսօր մեր տարածաշրջանի ամենախոշոր եւ սպասված մշակութային իրադարձություններից մեկն է: Այս գործում մեծ նպաստ ունեն նաեւ «Ոսկե ծիրանի» հավատարիմ գործընկերները: Կինոփառատոնի 14-րդ թողարկման իրագործման հարցում մեծ նպաստ ունի նոր գործընկեր «Հրայր եւ Աննա Հովնանյան Հիմնադրամը»: «Սույն համագործակցությունը «Ոսկե ծիրանին» մեկ քայլով ավելի է մոտեցնում իր տեսլականին եւ Հայաստանը համաշխարհային կինոքարտեզի վրա տեսանելի, միջազգային կինոգործընթացներին մասնակից եւ ժամանակակից կինոմիտքը հայաստանցուն հասանելի դարձնելու առաքելությանը:

Հիմնադրամը, որը ստեղծվել է 1986թ.-ին ամերիկահայ գործարար եւ բարերար Հրայր Հովնանյանի կողմից, իր նշանակետում է պահում մշակութային եւ կրթական ծրագրերի հովանավորչությունը եւ անկախությունից ի վեր բազմաթիվ մեծամասշտաբ ծրագրեր է իրականացնում Հայաստանում եւ Արցախում: «Հրայր եւ Աննա Հովնանյան Հիմնադրամի» գործունեության հարուստ պատմությունը փաստում է, որ հիմնադրամը բծախնդիր է աջակցության հայտ ներկայացրած նախաձեռնությունների հանդեպ: Ուստի, «Ոսկե ծիրանի» հետ համագործակցելու որոշումն էլ մեր 14 տարվա նպատակային աշխատանքի վկայությունն ու գնահատումն է»,-ասված է «Ոսկե ծիրանի» գրասենյակից ուղարկված հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ փառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 9-16-ը: Բացման ֆիլմը Համո Բեկնազարյանի «Խասփուշն» է: «Ոսկե ծիրանը» կփակվի Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրությամբ»: Փառատոնն ստացել էր մոտ 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային եւ արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկվել է ավելի քան հարյուր ֆիլմ:

 

«Առավոտ»

01.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31