Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվել են «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի համայնքային քննարկումները

Հուլիս 04,2017 20:25

Հուլիսի 4-ին Երևանում ամփոփվել են «Ազգ-բանակ 2017» համաժողովի ընթացքում ազդարարված՝ «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի համայնքային քննարկումները: «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախաձեռնությամբ անցկացված քննարկումների շրջանակում հասարակական կազմակերպության անդամները եղել են հանրապետության մարզկենտրոններում, հանդիպել տեղի բնակչության հետ և ներկայացրել  ծրագրերը, դրանց պայմանները, ընձեռվող հնարավորություններն ու առավելությունները:

Երևանում կայացած ամփոփիչ քննարկմանը մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է առաջարկվող ծրագրերի վերաբերյալ տեսակետներին և կարծիքներին, պատասխանել հանդիպման մասնակիցների հարցերին:

Շնորհակալություն հայտնելով «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ներկայացուցիչներին իրականացված աշխատանքի համար, Վիգեն Սարգսյանը կարևորել է նման քննարկումների դերը՝ հանրային իրազեկման տեսանկյունից։ Պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ համայնքային քննարկումների ընթացքում բարձրաձայնված առաջարկություններն ու կարծիքները ևս կուսումնասիրվեն և հաշվի կառնվեն՝ ծրագրերի ամբողջական փաթեթը կազմելիս:

ՀՀ պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31