Լրահոս
Օրվա լրահոսը

Իտալիայի դեսպանատունը Հայաստանի U18 հավաքականի չորս բասկետբոլիստուհու չի թողել մեկնել Մալթա

Հուլիս 04,2017 22:12

Մալթայում մեկնարկած բասկետբոլի Եվրոպայի մինչեւ 18 տարեկան աղջիկների «C» դիվիզիոնի առաջնության մեկնարկային խաղում նախորդ մրցաշարի հաղթող Հայաստանի հավաքականն այսօր  35:54 հաշվով զիջեց Կիպրոսի թիմին:

Պատճառն ամենեւին էլ մրցաշարին անպատրաստ լինելը չէ: Հակառակը: Մեկնելուց առաջ հավաքականի ավագ մարզիչ Վահագն Հարությունյանը նշել էր, որ իրենք նախապատրաստության բավարար ժամանակ են ունեցել եւ թիմը բարձունքի վրա է: Բայց մեկնելուց առաջ Իտալիայի դեսպանատունը հավաքականի առանցքային չորս խաղացողի՝ Վիկտորիա Տոնոյանին, որը նաեւ թիմի ավագն է, Սոֆյա Դեմիրճյանին, Քրիստիա Մելիքյանին եւ Նատալի Նաջարին շենգենյան վիզա չի տրամադրել:

Թիմը մրցավայր մեկնել է յոթ խաղացողով եւ Կիպրոսի հետ հանդիպումը գործնականում անցկացրել է գրեթե առանց փոխարինումների:

Հայաստանի հավաքականի հաջորդ մրցակիցը Մալթան է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ armnoc.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31