Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապրիլի 2-ին եղել են «անհայտ» ընտրողներ եւ 2700 գոյություն չունեցող հասցեներ». Վարուժան Հոկտանյան (Տեսանյութ)

Հուլիս 07,2017 16:53

«Մեդիա կենտրոնում» այսօր «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը հրապարակեց 2017թ. խորհրդարանական ընտրությունների «Ընտրական թվերի էլեկտրոնային մոնիտորինգի» ամփոփ արդյունքները:

«Որոշ տվյալներով՝ կային այսպես կոչված «ֆիկտիվ» ընտրողներ, որոնք իրականում գոյություն չունեն: Ստուգել ենք տասից ավելի գրանցված անձ ունեցող հասցեները՝ հիմնականում խոշոր քաղաքներում: Պարզվում է, որ 165 գոյություն չունեցող ընտրող կա: Որոշ տեղերում այդ անհայտ անձանց փոխարեն քվեարկել են: Օրինակ, Աշտարակում 16-ից 7-ի փոխարեն քվեարկել են: Հարեւաններն ասում էին, որ նման անձանց չեն էլ ճանաչում: Այս խնդրով դիմեցինք կուսակցություններին, խնդրեցինք ստուգել, բայց արձագանք չեղավ»,-մանրամասնեց Վարուժան Հոկտանյանը:

Նա նշեց, որ եղել են նաեւ 2700 գոյություն չունեցող հասցեներ. «Այսինքն, դրանք գոյություն չունեն, բաց կան…ի դեպ, ԱԺ ընտրություններից առաջ ավելացել է 47 000 հասցե, միաժամանակ՝ 43 000 հասցե, որոնք կային 2015թ.-ին, հիմա չկան»:

Փորձագետը նաեւ նշեց, որ որոշ ընտրատեղամասերում, հիմնականում՝ Երեւանում, քվեարկողների թիվը ժամերի կտրվածքով չափազանց մեծ է եղել, մինչդեռ քվեարկելու համար 1 քաղաքացուց 50 վայրկյան է պահանջվում:

Ուսումնասիրության այլ արդյունքները՝ https://transparency.am/ -ում:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31