Լրահոս
Օրվա լրահոսը

«Բակո Սահակյանը այն գործիչն է, ով համախմբող ուժ է հանդիսանում բոլոր քաղաքական շրջանակներում». «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար

Հուլիս 07,2017 22:02

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ‹‹Ժողովրդավարություն›› խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանը Aravot.am-ի հետ զրույցում ասել է, որ պատահական չէ խորհրդարանի երեք  ուժերի (‹‹Ազատ հայրենիք››, ‹‹Դաշնակցություն›› և ‹‹Արցախի ժողովրդավարական  կուսակցություն››)  որոշումը՝  առաջադրել Բակո Սահակյանի թեկնածությունը:

‹‹Այս երեք ուժերը եղել են այն հենարանը,  որի միջոցով այս 10 տարիների ընթացքում  իրականացվել են Բակո Սահակյանի քաղաքական և տնտեսական ծրագրերը՝ կապված երկրի զարգացման հետ: Այնպես որ ես պատահական չեմ համարում այս որոշումը: Գտնում ենք, որ Բակո Սահակյանը այն քաղաքական գործիչն է, ով  համախմբող ուժ է հանդիսանում ոչ միայն խորհրդարանական, այլև արտախորհրդարանական քաղաքական շրջանակներում: Այդ  իսկ պատճառով մեր կուսակցության համագումարում միաձայն որոշվել  է առաջադրել Բակո Սահակյանի թեկնածությունը: Մենք նրա թեկնածությունը պաշտպանել ենք նաև 2007 և 2012 թվականներին››,-նշել է Վարդգես Բաղրյանը:

Նա ընդգծում է, որ Արցախում առաջին անգամը չէ, երբ պետք Ազգային ժողովն ընտրի երկրի նախագահին: Նման իրավիճակ եղել է 1994թ., երբ խորհրդարանի ընտրությունների արդյունքում նախագահ  էր ընտրվել Ռոբերտ Քոչարյանը:

Ազգային ժողովի պատգամավորը նշում է, որ թիվ մեկ խնդիրը շարունակում է մնալ երկրի անվտանգությունը.  ‹‹Իմ կարծիքով այսօր մենք չենք կարող թույլ տալ մեզ գնալ երկատման, որը կարող է լինել այն դեպքում, երբ խորհրդարանի քաղաքական ուժերը առաջադրեն տարբեր թեկնածուներ: Այսօր քաղաքական ուժերի մասնատում մեր երկրի պարագայում անցանկալի է››:

Նրա խոսքով հուլիսի 13-ին  հայտնի կդառնա է ընտրությունների օրը, որը կլինի հուլիսի 19-ից  29-ը ընկած ժամանակահատվածում:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31