Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփը Պուտինի հետ հանդիպումն անվանել է հիանալի

Հուլիս 08,2017 16:23

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «հիանալի է անվանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումը, որը տեղի է ունեցել երեկ` G20-ի շրջանակում, հաղորդում է BBC-ն։ Այդպես է նա բնութագրել Պուտինի հետ իր առաջին հանդիպումը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մերի հետ զրույցում։

Հիշեցնենք, Պուտինը և Թրամփը զրուցել են 2 ժամ 15 րոպե։

Հանդիպումից հետո երկու կողմերի ներկայացուցիչներն էլ հայտարարել էին, որ այն ընթացել է բավականին բարյացակամ մթնոլորտում։ Սակայն Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը տարբեր կերպ են արտահայտվել հանդիպման մասին։ Լավրովի խոսքով` Թրամփին  հանգստացրել են Պուտինի այն խոսքերը, որ Ռուսաստանը ոչ մի հաքերային հարձակում չի գործել ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքում։ Թիլերսոնը նման բան չի ասել։

Հանդիպման ընթացքում Պուտինը և Թրամփը քննարկել են նաև այլ թեմաներ, այդ թվում Սիրիայի հակամարտությունը և Ուկրաինայում տիրող վիճակը։

Պուտինի հետ հանդիպումից մեկ օր առաջ ելույթ ունենալով Լեհաստանում` Թրամփը Ռուսաստանին կոչ էր արել չապակայունացնել իրավիճակը Ուկրաինայում և դադարել աջակցել Սիրիայի և Իրանի վարչակարգերին։

Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31