Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհված ազատամարտիկների հիշատակի հուշարձան` Վանք գյուղում

Հուլիս 08,2017 16:29

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 8-ին Մարտակերտի շրջանի Վանք գյուղում մասնակցել է զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը:

Իր ելույթում Նախագահը նշել է, որ Վանքի բնակիչներն ակտիվորեն մարտնչել են Արցախի տարբեր ճակատներում՝ իրենց դրսեւորելով որպես խիզախ մարտիկներ՝ հավելելով, որ այս կոթողը կդառնա ուխտավայր թե գյուղում ապրողների, թե այստեղ այցելողների համար:

Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել «Աթա Վանք Լես» կազմակերպությանը եւ ռուսաստանաբնակ գործարար Սասուն Հակոբյանին՝ հայրենանվեր այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար:

Նախագահ Սահակյանը 2016 թվականի ապրիլյան գործողությունների ժամանակ ցուցաբերած անձնական խիզախության համար Վանք գյուղի մի խումբ  ազատամարտիկների պարգեւատրել է «Մարտական ծառայություն» մեդալով:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31