Չկորցնե՛նք պահը, չայրե՛նք կամուրջը. ՀՀ նախագահին` բաց նամակի փոխարեն

Չկորցնե՛նք պահը, չայրե՛նք կամուրջը. ՀՀ նախագահին` բաց նամակի փոխարեն

ՀՀ  Ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արտաշես Հովսեփյանի հուղարկավորության թեմայի շուրջ

Ինչպես Արտաշես Հովսեփյանի հերոսը՝ Ալեքսանդր Թամանյանը, իր կերպարի մեջ կամուրջ է գցել հայ հին (եկեղեցաշինություն) և նոր (Հրապարակ-Օպերա) ճարտարապետությունների միջև, այնպես էլ այսօր, մի կողմ թողած իր տասնամյակների՝ մեկը մյուսից հանճարեղ գործերը, Արտաշես Հովսեփյանն իր մարմնով է փորձում կամրջել մեր ժողովրդի բոլոր խավերին: Հիմա մեզ, առավել քան երբևէ, մեր երկրի նկատմամբ մարտահրավերների ականապատված այս դաշտում հոգու և սրտի լսողություն է պետք՝ երկնքից մեզ ուղարկվող ձայներին, միով բանիվ, շինականից մինչև զորական, մինչև  իշխան ու թագավոր, առանց չարության, չկամության, նախանձի, առանց, առանց, առանց….

Լսե՛նք այդ ձայնը, սիրով, բարեմտությամբ ու միաբանությամբ, լսենք մեր սիրող ու ներող ՀՈՐ ձայնը. և իր պատգամախոսին, իր մարգարեին, իր վստահված անձին, որ է Արտաշես Հովսեփյանը, արժանապատիվ արարողակարգով, մեր ձեռքերի վրա (շինական, զորական, իշխան ու թագավոր) տանե՛նք նրան մեր մեծերի համար նախանշված Կոմիտասի անվան պանթեոն-դամբարանը: Եվ դրանով մենք 1716 տարի անց և, գուցե այս անգամ ընդմիշտ, կհաստատենք մեր խաչապաշտ ու խաչակիր լինելը և կհայտնվենք ՆՐԱ սիրո և ողորմամտության ոլորտում, և գուցե մեզ կներվե՞ն ոչ միայն այսօրվա, այլև բազմադարյան մեր մեղքերը… Մտածե՛նք այս մասին. Արտաշես Հովսեփյան հանճարի միջոցով Աստված մեզ նորից հնարավորություն տվեց… Չկորցնե՛նք պահը, Չայրե՛նք կամուրջը…

Վանուշ Շերմազանյան

Արձակագիր

Լուսանկարները` Գերման Ավագյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք