Լրահոս
Օրվա լրահոսը

Վթար` «Ծիրանի» ռեստորանային համալիրի մոտակայքում. կան տուժածներ

Հուլիս 08,2017 20:07

Հուլիսի 8-ին, ժամը 16:30-ին ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ-Ջրվեժ ավտոճանապարհին՝ «Ծիրանի» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղում՝ «Ծիրանի» ռեստորանայաին համալիրի դիմաց, բախվել են «Opel Vectra» մակնիշի 34 PL 447 պետհամարանիշի (վարորդ Ա. Ռ.) և «Toyota Corolla» մակնիշի 72 RN 777 պետհամարանիշի (վարորդ Յ. Պ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Տ. Գ.-ը (ծնված 1993 թ․), Ի. Ս.-ը (ծնված 1978 թ․), Է. Մ.-ը (ծնված 2013 թ․) և Լ. Ս.-ը (ծնված 1975 թ․) մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հոսպիտալացվել են Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղ, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:

«Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Ն. և Հ. Պ.-ները տեղում ստացել են անհրաժեշտ բուժօգնություն, հոսպիտալացման կարիք չի առաջացել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31