Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր մանրամասներ Գյումրիում հնչած կրակոցներից․ հետախուզվում է օրենքով գողը (Տեսանյութ)

Հուլիս 08,2017 20:57

Հունիսի 25-ին, ժամը 23․00 մոտակայքում Գյումրու կենտրոնական Սայաթ-Նովա փողոցում գտնվող «Պոնչիկ-Մոնչիկ» սրճարանի դիմաց  հնչած կրակոցների փաստով ոստիկանությունը հետախուզում է 34-ամյա Արտյոմ Ղազարյանին։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքից։

Ըստ նույն կայքի, Սայաթ-Նովա փողոցում գտնվող «Պոնչի-Մոնչիկ» սրճարանի դիմաց այդ ժամին տեղի է ունեցել փոխհրաձգություն, որին,  նախնական տվյալներով, մասնակցել են 34-ամյա Արտյոմ Ղազարյանը, 31-ամյա Կարեն Սարգսյանն ու տուժողը՝ 30-ամյա Գեորգի Հակոբյանը։ Ոստիկանությունը պարզել է, որ Գեորգի Հակոբյանին հրազենային վնասվածք է պատճառել Արտյոմ Ղազարյանը։ Հիշեցնենք, որ նա օրենքով գող Անդրանիկ Սողոյանի՝ Զապի քրոջ որդին է, որը նույնպես օրենքով գող է։

Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձի և ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հատկանիշներով։ Ըստ ոստիկանության տարածած տեսանյութի, Արտյոմ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ու նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Սպանության փորձին օժանդակելու կասկածանքով հայտնաբերել ու բերման են ենթարկել 31-ամյա Կարեն Սարգսյանին, նրան նույնպես մեղադրանք է առաջադրվել, իսկ հուլիսի 1-ին կալանավորվել է։

Ոստիկանության տեսանյութում նաև հիշեցվում է, որ Կարեն Սարգսյանը նախկինում դատապարտված է եղել գողության մեղադրանքով։  Հավելենք, որ 31-ամյա Կարեն Սարգսյանը, որը հայտնի է Չախալ մականվամբ, իրավապահ համակարգի ու մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվել էր նաև այս տարվա փետրվարի 28-ին, երբ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հրաչիկ Միրզոյանի դանակահարության գործը քննելիս՝ հարձակվել էր «Ասպարեզ» թերթի ու asparez.am կայքի լրագրող Անահիտ Սիմոնյանի վրա, խլել ֆոտոապարատը ու փախել անհայտ ուղղությամբ։

Մանրամասները` տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31