Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտանի կենդանիների ցուցադրական մրցույթ-փառատոն՝ Թումոյի այգում

Հուլիս 08,2017 23:45

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում Թումոյի այգում կազմակերպվել էր ընտանի կենդանիների ցուցադրական առաջին մրցույթ փառատոնը: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը և քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը:

Փառատոնը բաղկացած էր երկու մասից: «Հազար ու մի մանրուք» խորագիրը կրող առաջին հատվածում ընտանի կենդանիների խնամքի, բուժման և այլ ծառայություններ մատուցող ընկերությունները առանձին տաղավարներում ներկայացրել են իրենց գործունեությունը: Իսկ երկրորդ հատվածում կազմակերպվել են ծառայողական շների ցուցադրական ելույթներ, որի ընթացքում հանդիսատեսին իրենց մասնագիտական հմտություններն են ցուցադրել ՀՀ Ոստիկանության, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ Մաքսային ծառայության և ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կինոլոգիական ստորաբաժանումների վարժեցված շները:

Փառատոնի շրջանակում կազմակերպվել էր նաև սիրողական շների ցուցադրություն: Ընտանի կենդանիների ցուցադրական առաջին մրցույթ-փառատոնը գնահատելով հաջողված՝ Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը վստահեցրել է, որ այն կդառնա ավանդական:

Փառատոնի բոլորը մասնակիցներին տրվել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր, իսկ փառատոնի գործընկերների կողմից էլ՝ շների խնամքի համար անհրաժեշտ տարբեր պարագաներ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31