Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Բեկի փողոցում բախվել են մեքենաներ. կան տուժածներ

Հուլիս 09,2017 11:17

Հուլիսի 9-ին ժամը 07.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորքի 7-րդ զանգվածի Դավիթ Բեկի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգաին կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Դավիթ Բեկ և Հ. Ավետիսյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes C» մակնիշի 35 FZ 199 (վարորդ՝ Գ. Մ.) և «Wolksvagen Jetta» մակնիշի 20 LU 756 (վարորդ՝ Գ. Մ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաների վարորդները և «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (տվյալները չի հաջողվել պարզել) հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները. վառելիքի արտահոսք չի հայտնաբերվել:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31