Լրահոս
Օրվա լրահոսը

Չորս մասնակից՝ մեկ մրցանակային տեղ

Հուլիս 09,2017 20:54

Կասպիյսկում ընթացող Ալի Ալիեւի հուշամրցաշարին մասնակցեցին ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի չորս ըմբիշներ, որոնց գլխավոր մարզչի պաշտոնակատար Հաբեթնակ Կուրղինյանն ընթացիկ մրցաշրջանում միջազգային գոտեմարտերի պակասը լրացնելու հնարավորություն էր ընձեռել:

Մարզչի հույսերը, թերեւս, արդարացրեց միայն 97 կգ քաշային Գեորգի Կետոեւը, որը արժանացավ բրոնզե մրցանակի: Մեր մյուս երեք ըմբիշները՝ 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը, Վալտեր Մարգարյանը՝ 70 կգ,  Վահե Թամրազյանը՝ 86 կգ, նախնական գոտեմարտերում պարտություն կրեցին եւ դուրս մնացին մրցանակային տեղերի համար պայքարից:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31