Լրահոս
Օրվա լրահոսը

Թալիշեցիները ցանկանում են վերադառնալ գյուղ` մշտական վերաբնակություն հաստատելու համար. համայնքի ղեկավար

Հուլիս 09,2017 21:31

«Թալիշեցիները լավատեսորեն են տրամադրված և ցանկանում են վերադառնալ իրենց գյուղ` մշտական վերաբնակություն հաստատելու համար»,- Aravot.am-ի հետ զրույցում ասում է Թալիշ համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը:

Համայնքապետի խոսքով, այժմ Թալիշում շարունակում են բնակվել միայն տղամարդիկ, իսկ կանայք և երեխանները ժամանակավոր ապաստանել են Արցախի տարբեր բնակավայրերում:

Նրա խոսքով` ապրիլյան առճակատման ընթացքում հրետակոծված և ավերված Թալիշում  իրականացվում են վերականգնման աշխատանքներ:  Ընթացքի մեջ է համայնքապետարանի և հանդիսությունների սրահի շինարարությունը, որտեղ այժմ կատարվում  են ներքին հարդարման աշխատանքներ: Մեկնարկել է մանկապարտեզի հիմքի կառուցման աշխատանքները, ինչպես նաև պատրաստ է դպրոցի և հիմնանորոգվող առանձնատների նախագծերը: Առաջին փուլով նախատեսվում է հիմնանորոգել 16 առանձնատուն` բոլոր կոմունալ հարմարություններով:

«Դպրոցի նախկին շենքը, որտեղ դեռևս մինչ ապրիլյան պատերազմը իրականացվում էին վերանորոգման աշխատանքներ, այժմ դարձել է հակառակորդի կողմից տեսանելի, այդ իսկ պատճառով նախատեսվում է դպրոցի նոր շենքի կառուցում»,-պարզաբանում է Վիլեն Պետրոսյանը:

Նա նշում է, որ ապրիլյան օրերից հետո շինարարական աշխատանքներ են տարվել նաև գյուղ տանող ճանապարհի վրա և կառուցվել է փոս-ճանապարհ` անվտանգությունից ելնելով:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31